Ձեր մեկ գործողությունը նրանց ավելի լավ մանկությունն է, նրանց ապագան։


Որպես հայկական սփյուռքի մաս, Ձեր աջակցությունը կարող է օգնել երեխաներին վերադառնալ իրենց ընտանիքներ, ստանալ կրթություն և կառուցել ավելի պայծառ ապագա հայրենիքում։

Հիշու՞մ եք կիրակի առավոտների եկեղեցու զանգերի ղողանջը։ Հիշու՞մ եք թոնրում թխվող թարմ լավաշի բույրը։ Դուք գիտե՛ք, թե ինչ է նշանակում լինել հայ և երբեք չմոռանալ ձեր արմատները։
Հիմա պատկերացրեք, որ շատ երեխաներ, ովքեր մեծանում են Հայաստանում, երբեք չեն ապրել այս պարզ ուրախությունները և չեն զգա, եթե Դուք չօգնեք այսօր։
Սա ավելի է քան նվիրատվությունը, սա Ձեր սերն ու աջակցությունն է հայրենիքին

Այսօր Հայաստանում յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը ապրում է աղքատության մեջ

Կանչ Հայաստանից

Ամեն օր շատ ծնողներ Հայաստանում դժվար որոշումներ են կայացնում. աղքատությունը ստիպում է նրանց ընտրություն կատարել՝ սնունդ կամ դեղորայք գնելու, երեխային դպրոց ուղարկելու կամ կոմունալ հարմարությունները ապահովելու միջև։ Սակայն ամբողջ Հայաստանում կան շատ երեխաներ, ովքեր արդեն մեծանում են առանց սիրող ընտանիքի խնամքի, առանց ծնողի սիրո, առանց քնելուց առաջ հեքիաթների, առանց մեկի, որին կարող են «Մայրիկ» կամ «Հայրիկ» անվանել։

Բայց այս իրականությունը կարող է փոխվել, և այն սկսվում է Ձեզնից։

Աջակցեք «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի ծրագրերին

 

Աիդայի համար

9-ամյա Աիդան դանդաղ քայլում էր հոր կողքով՝ երջանիկ ու մի փոքր անհանգիստ. այսօր նրա առաջին օրն էր դպրոցում։ Հայրը՝ Տիգրանը, պայուսակը հանձնեց ուսուցչուհուն, համբուրեց աղջկան ու շտապեց աշխատանքի։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի սոցիալական աշխատող Արմինեն հիշում է. «Տիգրանը կորցրել էր աշխատանքը տեղահանումից հետո, չուներ գործիքներ, իսկ ընտանիքի խնայողությունները ծախսվել էին Աիդայի դեղորայքի վրա։ Իրապես դժվար դրություն էր ընտանիքում»։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն աջակցեց ընտանիքին։ Աիդան ստացավ անհրաժեշտ վիրահատությունները, բուժօգնություն և հոգեբանական աջակցություն։ Չնայած դեռ պետք է շարունակի զգույշ լինի իր շարժումներում, այժմ Աիդան իրեն շատ ավելի լավ է զգում։

«Տիգրանի հետ կազմեցինք անհրաժեշտ գործիքների ցանկը։ Երբ տարա դրանք, նրա աչքերը լցվել էին արցունքով», ասում է Արմինեն։ «Հիմա կարող եմ աշխատել, գնել Աիդայի դեղերն ու երեխաներիս շորերը»,- անդադար կրկնում էր Տիգրանը։ Այժմ, երբ Աիդան լավանում է և Տիգրանը աշխատանքի է, ամեն ինչ դեպի լավն է գնում։

Դարձեք ՍՕՍ Ընկեր՝ կատարելով ամենամսյա նվիրատվություններ աջակցության կարիք ունեցող հայ երեխաներին։

Ձեր կատարած յուրաքանչյուր նվիրատվություն քայլ է դեպի հնարավորություններով լի Հայաստանի՝ մեկ երեխա, մեկ ընտանիք՝ միաժամանակ։

Դուք կարող եք ապրել Հայաստանից հեռու, բայց ձեր սիրտը երբեք չի լքել այն։

Ձեր նվիրատվությունը հուսալի կերպով ստանում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր ԱՄՆ»-ն, որը տրամադրվում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` Հայաստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին աջակցելու համար։

Դարձեք ՍՕՍ Ընկեր


 

Պատմություն, որը Չպետք է Անտեսեք

Բազմաթիվ երեխաների նման Արամը լուռ է տանում իր ցավը, մինչ կհայտնվի մեկը, ով օգնության ձեռք կմեկնի 

Ոչ բոլորի մանկությունն է լի ջերմությամբ։ Որոշ երեխաների համար այն ավելի շատ նման է մղձավանջի։
Սա Արամի պատմությունն է։
Արամը 13-ամյա տղա է, ով պայքարում է շաքարախտի և էպիլեպսիայի դեմ։ Բայց նրա պատմությունն առավել ողբերգական է դարձնում այն փաստը, որ մարդը, ով պետք է նրան պաշտպաներ՝ սեփական մայրը, դարձավ նրա ամենամեծ ցավի պատճառը։
Արամը և նրա չորս եղբայրներն ու քույրերը հրաշքով են փրկվել, երբ իրենց մայրը՝ ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, թունավորել է բոլոր երեխաներին։ Այս ողբերգությունից հետո հինգ երեխաներն էլ տեղափոխվել էին մանկատուն, իսկ հետագայում՝ տատիկի խնդրանքով, տեղափոխվել են «ՍՕՍ-Մանակական Գյուղեր» Իջևան մասնաճյուղ։
Ցավոք, երեխաներից երեքը ժառանգել են մայրիկի հոգեկան հիվանդությունը և տեղափոխվել են հատուկ խնամքի կենտրոն՝ համապատասխան ծառայություններ ստանալու համար։
Արամը, թեև հոգեբանորեն ուժեղ է, ֆիզիկապես շարունակում է դժվարություններ ունենալ։ Իր հիվանդության պատճառով նա ամեն օր ստանում է դեղորայք և գտնվում է մշտական հսկողության տակ։ Սակայն, ի հեճուկս ամեն ինչի, Արամը շարունակում է պայքարել՝ հատկապես իր փոքրիկ քրոջ համար, ով այժմ միայն նրան ունի այս կյանքում։

*Պատմության մեջ բոլոր անունները փոխվել են՝ համաձայն GDPR կանոնների

 

 

Ձեր նվիրատվությամբ Դուք օգնում եք Արամին հաղթահարել իր ամենօրյա ցավը և ուժ եք տալիս՝ ապաքինվելու թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Դուք նրան տալիս եք հնարավորություն՝ մեծանալու որպես ուժեղ, հոգատար երիտասարդ՝ որպես իր քրոջ միակ պաշտպան։

Փոխիր Արամի կյանքը

Հանդիպեք SOS ընկերներին Հայաստանում

 

Պայծառ Խաչատրյան

Ես շատ ուրախ եմ դառնալ SOS ընկեր և կրկին միանալ SOS ջերմ ու հրաշալի ընտանիքին։ Ես համոզված եմ, որ մեր փոքր աջակցությամբ, բայց մեծ սրտով, մենք կարող ենք մեծ դեր խաղալ երեխաների և երիտասարդների համար պայծառ, անվտանգ և բարգավաճ ապագա ստեղծելու գործում, ինչը և որդեգրել է SOS մանկական գյուղերի Հայաստանը։

 

 

Մարգարիտա Գրիգորյան

Այս ճանապարհորդությունն ինձ համար սկսվեց այն ժամանակ, երբ ես իմացա այս կազմակերպության կողմից կատարվող անհավանական աշխատանքի մասին ամենախոցելի երեխաների համար, ովքեր կորցրել են իրենց ծնողներին և վտանգի տակ են կորցնելու ընտանիքի ջերմությունը: SOS բարեկամ դառնալը ավելին է, քան պարզապես ամսական նվիրատվություն. դա հնարավորություն է հույս և սեր միահյուսելու այս երեխաների կյանքին: Ես ուրախ էի, որ հնարավորություն ունեցա միանալ այս կազմակերպությանը և օգնել մեր աջակցության կարիք ունեցող երեխաներին:

 

Տաթևիկ Տերտերյան

Ես շատ ուրախ եմ միանալ SOS ընտանիքին և վստահ եմ, որ իմ փոքրիկ ներդրմամբ կարող եմ օգնել կյանքի դժվարին փուլում գտնվող երեխաներին։ Եկեք չխնայենք մեր ջանքերը։ Եկեք մեր սրտերն ու մտքերը գործի դնենք, որպեսզի այս ամենը կառուցվի ամուր և կայուն հիմքերի վրա։ Սակայն երեխաների համար և նրանց համար ներդրված բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն, եթե, նախևառաջ, նրանց խաղաղ մանկությունը չերաշխավորվի։ Խաղաղությունը միայն կապույտ երկինքը չէ։ Երեխաները պետք է լինեն մեզանից յուրաքանչյուրի ուշադրության կենտրոնում։

Հովհաննես Խաչատրյան

Ուրախ եմ, որ SOS մանկական գյուղերի կազմակերպության շնորհիվ մենք մեր փոքրիկ ներդրումն ենք կատարում Հայաստանի երեխաների պայծառ ապագայի կառուցման գործում: Թող բոլոր շահառու երեխաները ունենան երջանիկ մանկություն և մեծանալով՝ ամրապնդեն մեր երկիրը, որպեսզի բոլոր երեխաները լինեն անվտանգ:

Աննա Պերյան

SOS-բարեկամ դառնալը իմ կյանքի ամենակարևոր կոչումներից մեկն էր: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ SOS Հայաստանի հետ և կանգնել դժվարին կյանքի իրավիճակում գտնվող երեխաների կողքին: Վստահ եմ, որ SOS Հայաստանի շնորհիվ շատ-շատ երեխաներ վերականգնել են իրենց երջանկությունը:

Անահիտ Խալաթյան

Ես շատ ուրախ և երանելի եմ SOS-բարեկամ դառնալու համար, անչափ պարգևատրող է իմանալ, որ իմ ներդրումը, անկախ չափից, դեր կխաղա դրական փոփոխություններ ստեղծելու և կարիքավորների կյանքում տարբերություն ստեղծելու գործում: Ես ոգևորված եմ մեր համայնքում դրական ազդեցություն թողնելու այս ճանապարհորդության համար: Եվ ես բոլորին հրավիրում եմ դառնալ այս իմաստալից ճանապարհորդության մասը: